ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան. Ուրախ ենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում կկայանա![]() 21 մարտի 2018 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը: Ըստ նրա, Ֆրանսիան շատ ուրախ է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում է անցնելու: «Մենք շատ ուրախ ենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հենց Երևանում է անցնելու: Կարծում եմ, Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կմասնակցի այդ միջոցառմանը: Եվ հենց նոր, ՌԴ-ում Հայաստանի դեսպանն ասաց, որ ներկա է լինելու նաև Շառլ Ազնավուրը, ինչը շատ կարևոր է մշակույթի տեսակետից»,-ասել է Բերմանը լրագրողներին, գրում է ՌԻԱ Նովոստին: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ գագաթնաժողովը խոշորագույն միջազգային միջոցառումը կլինի Հայաստանի անկախացումից ի վեր: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարների և 100 բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |