Հայերը վերականգնում են ՌԴ Վոլոգդայի շրջանի ռուսական եկեղեցիները21 մարտի 2018 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչները վերականգնում են ՌԴ Վոլոգդայի շրջանի ռուսական եկեղեցիներից մի քանիսը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Վոլոգդայի շրջանի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը: Մասնավորապես նահանգապետը պատմել է պատրիարքին, որ հայ համայնքի նախաձեռնությամբ և նրա միջոցներով վերականգնվում է Շեկսնա գյուղի Աստվածամոր Կազանի սրբապատկերի ռուսական եկեղեցին, գրում է ՌԲԿ-ն: «Շեկսնա գյուղում հայ համայնքի ներկայացուցիչներն ամբողջությամբ սեփական միջոցներով վերականգնում են գյուղի Աստվածամոր Կազանի սրբապատկերի եկեղեցին: Նույն հայերը վերանորոգել են նաև Սիզմա գյուղի եկեղեցին»,-ասել է Կուվշիննիկովը: Շեկսնայի եկեղեցու վերականգնողական աշխատանքները մեկնարկել են տեղաբնակ հայ բարերարներ՝ եղբայրներ Ատոմյանների կողմից 2016-ին: Շինության արտաքին տեսքի վերականգնումն արդեն ավարտված է: Շեկսնա գյուղի Աստվածամոր Կազանի սրբապատկերի ուղղափառ եկեղեցին կառուցվել է XVI դարում: 1937-ին այն փակվել է, իսկ տարածքում երկար տարիներ գործել է մշակույթի տունը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |