Բակո Սահակյանն Անթիլիասում մասնակցել է Անկախության հուշակոթողի բացմանը![]() 22 մարտի 2018 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում է աշխատանքային այցով: Միջոցառմանը մասնակցում էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի, սփյուռքի և Արցախի ներկայացուցիչներ: Մինչ այդ Բակո Սահակյանն Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի և կաթողիկոսության հոգևոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ: Երկրի ղեկավարը Անթիլիասում մասնակցել է նաև ՀՀ անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, հանդես եկել ողջույնի խոսքով: Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել նաև Հայ հեղափոխական դաշնակցություն, Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների տեղական ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել նաև Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լիբանանի տեղական մարմնի ղեկավարության հետ։ Նա երախտագիտություն է հայտնել ՀԲԸՄ ղեկավարությանը եւ նրա անդամներին քաղաքական, տնտեսական, մարդասիրական ոլորտներում Արցախին մշտապես սատարելու համար` բարձր գնահատելով այդ հայրենանվեր աշխատանքը։ Հանդիպմանը քննարկվել է Արցախի եւ ՀԲԸՄ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |