«Այբը» հավակնում է ռուսական Martela EdDesign Award ճարտարապետական մրցանակին22 մարտի 2018 - 13:34 AMT PanARMENIAN.Net - «Այբ» դպրոցի շենքը հավակնում է ռուսական Martela EdDesign Award ճարտարապետական մրցանակին, որը շնորհվում է կրթության ոլորտում լավագույն ճարտարապետական նախագծի համար: Martela EdDesign Award ճարտարապետական մրցույթի կազմակերպիչները հրապարակել են հավակնորդների կարճ ցուցակը: «Լավագույն դպրոց» անվանակարգում մրցանակին հավակնում է 5 հանրակրթական հաստատություն, այդ թվում «Այբ» նորարարական դպրոցի նոր մասնաշենքը, որը բացվել է 2017-ի հոկտեմբերին: Նախագծի հեղինակն է «Ստորակետ» ստուդիան: Հավակնորդների թվում են նաև Մոսկվայի թիվ 548 դպրոցի ինժեներական կորպուսը, Լատվիայի Պինկի բնակավայրում գտնվող միջազգային Exupery ուսումնական հաստատությունը, Կազանի միջազգային դպրոցն ու Մոսկվայի «Խորոշկոլա» ուսումնական կենտրոնը, հայտնում է eddesignaward.com-ը: Հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգում՝ ամփոփիչ խորհրդաժողովի ժամանակ: Նախագծերը գնահատող կոմիտեի կազմում են կրթության ոլորտի ճարտարապետներ ու փորձագետներ, որոնք ուսումնասիրել են երկար ցանկում ընդգրկված բոլոր օբյեկտներն ու 40 պարամետր հաշվի առնող հարցաթերթիկ լրացրել: Կարճ ցուցակում ընդգրկված հավակնորդները կդիտարկվեն հեռավար Միջազգային փորձագիտական խորհրդի կողմից, որը լոււսանկարներից ու գծագրերից բացի հիմնվելու է ժյուրիի անդամների կազմած վերլուծական եզրակացության վրա: «Այբ» դպրոցը հիմնվել է 2011-ին Երևանում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |