ՀՀ-ն ու Իսրայելը կբացառեն կրկնակի հարկումը![]() 22 մարտի 2018 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Իսրայելը կբացառեն կրկնակի հարկումը: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է մարտի 22-ի գործադիրի նիստում: 2017 թվականի հուլիսի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: 2017 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այցով ժամանել էր Իսրայել: Նա հանդիպումներ էր ունեցել Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |