Ինչպես են սովորելու և ծառայելու «Պատիվ ունեմ»-ի մասնակիցները24 մարտի 2018 - 11:11 AMT PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները պետք է համատեղեն բուհերում ուսումնառությունը զինվորական պատրսատություն անցնելու հետ, ապա բուն ծառայությանն անցնեն դասակի հրամանատարի պաշտոնում: Համապատասպան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի համաձայն, զինվորական պատրաստությունը կազմակերպվում է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ մոտոհրաձգային, հրաձգային կամ հրետանային դասակների հրամանատարների պատրաստման ծրագրերով: Կազմակերպվում է նաև բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստություն՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում՝ ռազմաբժշկական պատրաստության ծրագրերով: «Սահմանված զինվորական պատրաստության ժամկետը 2 տարի 6 ամիս է՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության 3-րդից 7-րդ կիսամյակների ընթացքում, համապատասխան ռազմաուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված դասացուցակով, սակայն ոչ ավելի, քան շաբաթվա մեկ օրվա ընթացքում 7 ժամ», - նշվում է նախագծում: Ուսանողներին կարող են առաջարկել 3 տարով սպայական ծառայություն՝ 260.000 դրամ աշխատավարձով: Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մագիստրոսական կրթությունը: Զինվորական պատրաստության ուսումնական ծրագրերը մշակվում և հաստատվում են ՊՆ-ի կողմից: Ուսումնական ծրագրերը ներառում են նաև միջանկյալ ստուգարքները և ավարտական քննությունը: Պատրաստությունն ավարտվում է ՊՆ զորամասերում մինչև 30 օր տևողությամբ ուսումնական հավաքներով, որից հետո քաղաքացիները հանձնում են զինվորական պատրաստության գծով ավարտական քննություններ: Պատրաստության ընթացքում քաղաքացիներն ապահովվում են զինվորական համազգեստով, անհրաժեշտ ուսումնական նյութերով, մեկանգամյա սննդով: Տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |