3,24 մլրդ դրամ՝ Գեղարքունիքում տուրիզմի զարգացմանը

3,24 մլրդ դրամ՝ Գեղարքունիքում տուրիզմի զարգացմանը

PanARMENIAN.Net - 2018 թվականին Գեղարքունիք մարզում զբոսաշրջության ոլորտում նախատեսվում է իրականացնել 3,24 մլրդ դրամի ներդրում և 117 նոր աշխատատեղ ստեղծել: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտնել է մարզպետ Կարեն Բոթոյանը:

Նշվել է, որ 2017-ին մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը 83.000 է, ստեղծվել է սեզոնային 520 աշխատատեղ:

Կալավան համայնքում, որտեղ զբոսաշրջային լուրջ և արդյունավետ ծրագիր է իրականացվում, ստեղծվել է 7 հյուրատուն՝ վարկավորման միջոցով, 2017 թվականին այցելուների թիվը կազմել է 1800: Այս տարի ակնկալվում է 5000-ից ավելի զբոսաշրջիկի այցելություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սևան ազգային պարկի բարեփոխումների ծրագիրը, Սևան ազգային պարկի և հարակից համայնքների միջև գործակցությանը, վարձակալության պայմաններին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---