Կեմերովոյի հրդեհից տուժածների թվում հայեր կան

Կեմերովոյի հրդեհից տուժածների թվում հայեր կան

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից տուժածների թվում հայեր կան: ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:

18:34 ԹԱՐՄԱՑՈՒՄ․ ԱԳՆ-ը հերքել է հրդեհում հայերի տուժելու մասին տեղեկությունները։

Տուժածների ինքնության և թվի մասին ոչինչ չի նշվում:

Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, հրդեհից զոհերի թիվը հասել է 64-ի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ն փորձում է պարզել, թե արդյոք մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կան, թե ոչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի25 -ին ՌԴ Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 56 մարդ: Դեպքի առնչությամբ հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնի վարձակալ ընկերության ղեկավարը, որի տարածքում է գտնվել կրակի օջախը:

Photo. Alexander Patrin /RIA Novosti
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---