Արագածոտնում մրգերի վերամշակման արտադրամաս է բացվել![]() 26 մարտի 2018 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի Արագած համայնքում բացվել է «Քաղցր Արագած» ազնվամորու և մրգերի վերամշակման արտադրամասը, որը հիմնվել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից տրամադրված շուրջ 7.000 եվրո դրամաշնորհի շրջանակներում: Արտադրամասի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը, Վորլդ Վիժն Հայաստանի Արագածոտնի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար Թամարա Բարբակաձեն, Արագած համայնքի բնակիչներ և այլ հյուրեր: «ԱՐԱԳԱԾ. քաղցր և համեղ» արտադրատեսակները պատրաստվելու և վերամշակվելու են էկոլոգիապես մաքուր մթերքներից, պտուղներից և հատապտուղներից։ Այստեղ մասնավորապես նախատեսվում է արտադրել ազնվամորու, բալի, տանձի, դդմի ու սալորի մուրաբաներ և հյութեր, արտադրողականությունը կհասնի օրական մինչև 100 կգ-ի: Սա հրաշալի հնարավորություն է ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծման, այլև համայնքի ֆերմերների գյուղմթերքն իրացնելու համար, ասվում է գյուղնախարարության հաղորդագրության մեջ: ԳԴՀ դեսպան Բերնհարդ Քիսլերն իր խոսքում նշել է, որ ուրախ են ֆինանսավորել վերամշակման արտադրամասի ստեղծումը և վստահություն հայտնել, որ այն կօգնի ֆերմերներին ավելացնել իրենց եկամուտները: Դավիթ Բաբայանն իր հերթին նշել է, որ տվյալ տարածաշրջանի համար կարևոր է բարձրարժեք մշակաբույսերի աճեցմանն անցումը, և Գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինությունը կաջակցի ֆերմերներին արդյունավետ կազմակերպել ազնվամորու մշակությունը լարասյունային համակարգով, իսկ բերքի շրջանում կաջակցի իրացման հարցում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |