ԱԳԲԱ Լիզինգ. Բացառիկ ֆինանսավորում Mercedes Benz-ի մոդելային շարքի համար![]() 26 մարտի 2018 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Դայմլեր Կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը և ԱԳԲԱ Լիզինգը Mercedes Benz կոմերցիոն ավտոմեքենաների նոր մոդելների շնորհանդես են անցկացրել։ Երկար տարիների գործընկերների՝ այս անգամ մեկնարկած լիզինգային արշավի շրջանակում հաճախորդները կարող են ձեռք բերել Vito Van, Vito Tourer, Sprinter, Sprinter Classic կոմերցիոն դասի մեքենաներն ԱԳԲԱ Լիզինգի առաջարկած ֆինանսավորման բացառիկ պայմաններով՝ • տարեկան 4.9% տոկոսադրույքով (ԱՄՆ դոլար), • սկսած 10% կանխավճարով, • 2 տարի մարման ժամկետով: «Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց Mercedes Benz-ի ամբողջական կոմերցիոն շարքը, և մեքենաների ձեռքբերման համար լիզինգի միջոցով առաջարկում ենք բացառիկ պայմաններով ֆինանսավորում։ Առաջարկը գործում է ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։ Ավանգարդ Մոթորսը նույնպես ունի հատուկ կոմերցիոն առաջարկ՝ սերվիս փաթեթ, «թրեյդ-ին» տարբերակ, ապահովագրական հատուկ փաթեթ, թափքի վերասարքավորում, թափքի ձևափոխում, ձեռքբերման հատուկ ֆինանսական պայմաններ: Առաջարկը հնարավորություն կընձեռի մոդեռնիզացնել տրանսպորտային պարկը: «Մատչելի գինն ու հուսալիությունը լիովին բնորոշում են նոր մոդելային շարքի կոմերցիոն մեքենաները, որոնք ամբողջովին հարմարեցված են հայաստանյան պայմաններին», - իր հերթին նշել է Ավանգարդ Մոթորսի տնօրեն Գևորգ Գևորգյանը: ԱԿԲԱ Լիզինգը Հայաստանում առաջին գրանցված լիզինգային ընկերությունն է և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |