Ռուս հաղորդավարը պատմել է այցելության համար պարտադիր ՀՀ վայրերի մասին (վիդեո)

Ռուս հաղորդավարը պատմել է այցելության համար պարտադիր ՀՀ վայրերի մասին

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի հաղորդավար,Անդրեյ Ռազիգրաևը ռուսական «Մուզ ՏՎ»-ի «Արձակուրդ առանց ուղեգրի» հաղորդաշարի հերթական թողարկման մեջ պատմում է Հայաստան այցելության մասին՝ ներկայացնելով եզակի զիփլայնը, հեթանոսական Գառնին, ժայռափոր Գեղարդը, երևանյան Կասկադը, համեղ և բազմազան ուտեստներով լի շուկաները:

Նա ռեպորտաժում ցույց է տալիս այն առաջնահերթ վայրերը, ուր պետք է անպայման այցելի Հայաստան եկող զբոսաշրջիկը՝ «Մեգերյան կարպետ» ընկերություն, Խոր Վիրապ, Zipline, Հյուսիսային պողոտա, Գառնի, Երևանի կենտրոնական շուկա: Ի դեպ, ըստ Ռազիգրաևի, Հյուսիսային պողոտան Երևանի ամենաէլեգանտ փողոցն է:

«Չնայած Երևանը 29 տարով մեծ է Հռոմից, այստեղ նավթալինի հոտ չի գալիս»,-այսպես է սկսում իր հաղորդումը Ռազիգրաևը:

Հաղորդավարը շրջում է Երևանում, հուշանվերներ գնում, հայկական գինի համտեսում, իսկ շուկայում չրեր և սուջուխ վաճառող կանայք հյուրասիրում են նրան համեղ և քաղցր ուտեստներով:

Ռազիգրաևը եղել է նաև Ենոքավանում և Սևանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---