Ռուս փորձագետ. ՌԴ-ն պետք է հստակ գնահատի ՀՀ հասցեին Ադրբեջանի սպառնալիքները

Ռուս փորձագետ. ՌԴ-ն պետք է հստակ գնահատի ՀՀ հասցեին Ադրբեջանի սպառնալիքները

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պետք է հստակ գնահատական տա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանցի գեներալի հայտարարություններին, որը «անխուսափելի ողբերգությամբ» է սպառնում ՌԴ դաշնակից հայ ժողովրդին: Այդ մասին ռուս ռազմական փորձագետ Բորիս Ջերելիևսկին գրում է իր «Բաքվում սպառնում են հայ ժողովրդին անխուսափելի ողբերգությամբ» հոդվածում, որը հրապարակվել է «Վոեննոե օբոզրենիե» հանդեսում՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները Երևանն ու Զանգեզուրը գրավելու մասին աննախադեպ են:

2018-ի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնալից ելույթ է ունեցել՝ հայտարարելով, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը:

«Բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների կողմից այդ թեզի հետևողական զարգացումը վկայում է այն մասին, որ դա պատահական հռետորաբանություն չէ, այլ որոշակի միտում: Տարածաշրջանի իրադարձությունները չեն սահմանափակվում միայն հայ-ադրբեջանական հարաբերություններով: Այդ ամենն անմիջական կապ ունի նաև Թուրքիայի շահերի հետ, որն Ադրբեջանի գլխավոր հովանավորն է, ինչպես նաև Ռուսաստանի շահերի, որը Հայաստանի դաշնակիցն է»,-ասվում է հոդվածում:

Ըստ փորձագետի, դժվար է ենթադրել, որ Ալիևի սադրիչ հայտարարություններն արվում են առանց Անկարայի հավանության:

«Անկարան ուզում է մեր «ցավոտ տեղին» կպնել՝ ղարաբաղյան հակամարտությանը, որպեսզի մենք ավելի զիջող դառնանք: Իրավիճակն Անդրկովկասում իրոք շատ բարդ է: Հաշվի առնելով, որ Վրաստանը նույնպես թուրքերի գործընկերն է, սրացման դեպքում Հայաստանը կարող է փաստացի շրջափակման մեջ հայտնվել՝ միակ ելքով դեպի Իրան», -ասվում է հոդվածում:

Փորձագետը կարծում է, որ պատերազմի դեպքում Ռուսաստանը, կատարելով իր դաշնակցային պարտավորությունները ՀՀ հանդեպ, կարող է ագրեսորին խաղաղության պարտադրման գործողություն իրականացնել՝ օգտագործելով Կասպից ծովի ավազանն ու գրոհելով հյուսիսից՝ Դաղստանի տարածքով: «Սակայն, այդպիսի սցենարը շատ անցանկալի կլիներ ՌԴ համար և կարող է բազում բացասական հետևանքներ ունենալ», -ասվում է հոդվածում:

Ըստ Ջերելիևսկու, իրավիճակը «չսրելու» ձգտումն ամենաթողության պատրանք է առաջանցում Բաքվում, ինչպես նաև սեփական հնարավորությունների ոչ համարժեք ընկալում, ուստի խուսափելու համար հայ-ադրբեջանական պատերազմից, Ռուսաստանը պետք է համարժեք գնահատական տա Ադրբեջանի ղեկավարության սպառնալիքներին:

Ընթերցեք նաև.Ալիևը կրկին ասել է, թե «ՀՀ տարածքի մեծ մասն Ադրբեջանի պատմական հողն է»

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---