ՄԱԿ-ում Արցախի ԱԺ հայտարարությունն է տարածվել սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

ՄԱԿ-ում Արցախի ԱԺ հայտարարությունն է տարածվել սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ, հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։

Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում:

Ավելի վաղ՝ մարտի 2-ին, հայտարարությունը տարածվել էր նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում։

ԱՀ ԱԺ հայտարարության մեջ ասվում էր, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Բաքվից ընդամենը 30կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվել է կոտորած և բռնի տեղահանություն։ Նախապես ծրագրված վայրագություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, մեծ մասամբ՝ կանայք, երեխաներ և ծերեր, հազարավոր հայեր զանգվածային բռնություններով տեղահանվել են, իսկ նրանց պատկանող գույքը՝ հափշտակվել։«Կոչ ենք անում խորհրդարանական կառույցներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի ու կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ դատապարտել Բաքվի կողմից ադրբեջանահայության դեմ իրագործած ցեղասպանական ակտերը»,- նշվել է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---