ՀՀ նախագահն ու կաթողիկոսը կմասնակցեն Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը![]() 30 մարտի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ներկայությամբ տեղի կունենա Վատիկանի այգիներում տեղադրված Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա կլինեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Արարողությունից հետո նախատեսված է Հռոմի Պապի հանդիպումը հայ հոգևոր առաջնորդների հետ, հայտնում է Panorama.am-ը իտալական La Stampa պարբերականի վրա հղումով: Վատիկանի այգիներում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ: 2 մ բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում: 2016-ի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան քահանայապետին նվիրել էր Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս էր հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանել է արձանն ու շնորհակալություն հայտնել նախագահին՝ տալով իր համաձայնությունը: 2015-ին Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ»: Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այդ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ չէր մատուցվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |