Կաշառքով բանակից ազատելու գործով մեղադրյալների թիվը հասել է 9-ի30 մարտի 2018 - 15:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում 9 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, մի շարք ՀՀ քաղաքացիներ իրենց զավակներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք են տվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչին: Դրա դիմաց վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2017-ի սեպտեմբերից 2018թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում միջնորդ անձի օժանդակությամբ նպաստել է զորակոչիկների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն, ինչի արդյունքում վերջիններս զինվորական ծառայության համար ճանաչվել են ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ ավագ քննիչին և նրան օժանդակող անձին մեղադրանքներ են առաջադրվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանդակելու համար: Բացի այդ, նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական-դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական գործով ևս 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից երեքը` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար: Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու համար: Բացի այդ, վերը նշված 7 անձանցից 5-ին նաև մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` փաստաթղթեր կեղծելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից ազատվելու համար: Քննությամբ պարզվել է, որ բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա վերջիններս ճանաչվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում՝ չունենալով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված օրինական հիմքեր: Այսպիսով, վերը նշված քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր առմամբ 9 անձի: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչն ու վերջինիս օժանդակած անձը կալանավորվել են: Մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործի շրջանակներում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ` հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |