«Բուրգեր Քինգում» պայթյունի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

«Բուրգեր Քինգում» պայթյունի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» ՍՊԸ -ի արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը , որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Նրա տեղեկացմամբ, ստեղծվել է քննչական խումբ, նշանակվել է փորձաքննություն։ Նախնական վարկածի համաձայն՝ պայթել է գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը։ Պայթյունի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 8 մարդ, որոնցից մեկի՝ 8-ամյա աղջիկ երեխայի վիճակը գնահատվում է ծանր։

Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» սրճարանում ժամը 20։40-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել։ ԱԻՆ հաղորդմամբ,«Բուրգեր Քինգի» պայթյունում տուժածներն են Ռուդոլֆ Մարկոսյանը (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյանը (8 տարեկան), Զարուհի Մելիքյանը (19 տարեկան), Էրիկ Աշուղյանը (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկոն (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինին (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից PAN-ին հայտնեցին, որ «Բուրգեր Քինգի» պայթյունում վիրավորներից մեկը ծանր վիճակում է գտնվում. նրան վիրահատում են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---