ՌԴ-ում քրգործ են հարուցել Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Ավակովի դեմ

ՌԴ-ում քրգործ են հարուցել Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Ավակովի դեմ

PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի դեմ՝ ՌԴ նախագահի ընտրություններում ռուսաստանցիների քվեարկությանը խոչընդոտելու համար: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Մարտի 18-ին Ուկրաինայի ոստիկաններն արգելափակել են Կիևում ՌԴ դեսպանատան և Օդեսայում, Խարկովում և Լվովում հյուպատոսությունների մուտքերը նախարար Ավակովի կարգադրությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել ՔՕ 12 հոդվածով, որը թույլ է տալիս պատասխանատվության կանչել օտարերկրացիներին, որոնք հանցագործություն են կատարել ՌԴ սահմաններից դուրս, եթե այն ուղղված է եղել ռուսաստանցիների շահերի դեմ:

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ուկրաինայի այդ որոշումն աննախադեպ էր, հակասում էր միջազգային նորմերին և դուրս է քաղաքակիրթ երկրների մասին պատկերացումներից:

Վաղաժամ քվեարկության շնորհիվ Ուկրաինայի տարածքում կարողացել էր ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցել 300 մարդ՝ այնտեղ բնակվող 72.000 ընտրողներից:

Ուկրաինան միակ պետությունն է, որն արգելել էր ՌԴ քաղաքացիներին քվեարկել իր տարածքում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---