ՀՀ-ում 3757 սփյուռքահայ և 2491 օտարերկրյա ուսանող է սովորում

ՀՀ-ում 3757 սփյուռքահայ և 2491 օտարերկրյա ուսանող է սովորում

PanARMENIAN.Net - 2017-2018 ուսումնական տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 3757 սփյուռքահայ, որից 1847-ը՝ ՀՀ պետական, 536-ը՝ ոչ պետական, 1012-ը՝ միջազգային բուհերում, իսկ 362-ը՝ քոլեջներում:

Ամենամեծ թվով սփյուռքահայեր սովորում են Ռուսաստանի Դաշնությունից՝ 1454, Վրաստանից՝ 1209, Սիրիայից՝ 536, Իրանից՝ 139 և այլն:

ՀՀ պետական բուհերի 1847 սովորողներից 607-ը սովորում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, 234-ը՝ Երևանի պետական համալսարանում, 203-ը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում և այլն: Նախապատրաստական կուրսում սովորում է 82, բակալավրիատում՝ 1551, մագիստրատուրայում՝ 199, ասպիրանտուրայում՝ 15 սփյուռքահայ ուսանող, հայտնում է կրթության նախարարության մամուլի ծառայությունը:

2017-2018 ուսումնական տարում ՀՀ բուհերում սովորում է 2491 օտարերկրյա ուսանող: Ամենամեծ թվով ուսանողներ սովորում են Հնդկաստանից՝ 1142, Իրանից՝ 430, Իրաքից՝ 404, Իսրայելից՝ 118 և այլն:

Պետական բուհերում սովորում է՝ 1307, ոչ պետական բուհերում՝ 963, միջազգային բուհերում՝ 203 և քոլեջներում՝ 18 օտարերկրյա ուսանող:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---