Еuractiv. «Գահերի խաղը» Հայաստանում և Ադրբեջանում

Еuractiv. «Գահերի խաղը» Հայաստանում և Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Կասկած չկա, որ Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններում կհաղթի երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը: Ավելի հետաքրքիր է այն, որ այս ընտրություններով Ադրբեջանը ցանկանում է հակադրվել Հայաստանի գործող իշխանությունների ամրապնդմանը: Այս մասին գրում է Еuractiv-ի քաղաքական թղթակից Գեորգի Գոտևը ՝ ծավալուն հոդվածով անդրադառնալով երկու երկրում իշխանության վերաձևավորման գործընթացներին:

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահի՝ ընտրությունները նախատեսվածից վեց ամիս շուտ նշանակելու նախաձեռնությունը քննադատվեց ընդդիմության կողմից. իրական դրդապատճառը ՀՀ-ի նկատմամբ հավասակշռությունը պահելն էր:

Անդրադառանլով ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններին, հոդվածի հեղինակը գրում է, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն ունենալու է արարողակարգային դեր, իսկ իրական իշանությունը մնալու է Սերժ Սարգսյանի ձեռքում:

Հեղինակն անդրադառնում է նաև արցախյան հիմնահարցին, միջազգային հարթակում ՀՀ-ի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակին: Նշվում է նաև, որ երկու երկիրն էլ ունի մարդու իրավունքների, խոսքի ազատության և կոռուպցիայի խնդիր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---