Փոխնախարար. Հուսով ենք՝ Հունգարիան ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման արգելք չի ստեղծի

Փոխնախարար. Հուսով ենք՝ Հունգարիան ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման արգելք չի ստեղծի

PanARMENIAN.Net - Հայաստանը հուսով է, որ Հունգարիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու արգելք չի լինի: Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանի այն հարցադրմանը, թե Հունգարիայի հետ դիվանագիտական հարբերությունների բացակայությունը չի խոչընդոտի արդյոք վավերացման գործընթացին:

«Հայաստանը չի տեղեկացվել Եվրամիության անդամ որևէ երկրի կողմից համաձայնագրի վարերացման գործընթացում արգելքի կամ դանդաղեցման մասին: Ավելին՝ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Բրյուսելում անդամ երկրների կողմից համաձայնագրի արագ վավերացմանը ձեռնամուխ լինելու խանդավառ միջավայր կար»,- ասել է Նազարյանը:

Ըստ նրա, ԵՄ երկրները բազմիցս հայտարարել են, որ համաձայնագիրը վավերացնելու քաղաքական կամք կա: Նազարյանը նշել է նաև, որ անբարենպաստ սցենարի դեպքում գործընկերները քայլեր կձեռնարկեն։

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---