Երևանի դպրոցներում ու մանկապարտեզներում հակահրդեհային ստուգումներ կանցկացնեն10 ապրիլի 2018 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հակահրդեհային նորմերի պահպանման ստուգումներ կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ու մանկապարտեզներում: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին և գործընկեր կառույցներին հանձնարարել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել և քայլեր ձեռնարկել հնարավոր թերությունների վերացման ուղղությամբ: Քննարկվել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման հարցը: Քաղաքապետը հանձնարարել է ստուգումներն իրականացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի ծառայության, պետական հակահրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև աշխատակազմի հանրակրթության վարչության հետ համատեղ և քայլեր ձեռնարկել հնարավոր թերությունների շտկման և հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պատշաճ պահպանման ուղղությամբ: Այցելություններ և համապատասխան ստուգումներ կկազմակերպվեն քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներ և մանկապարտեզներ, զուգահեռաբար բացատրական աշխատանքներ կտարվեն տնօրինության և աշխատակազմերի հետ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հանրային սննդի օբյեկտներում, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպություններում իրականցված ստուգումների արդյունքում թերություններ են հայտնաբերվել: Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները միայն Երևանում իրականացրել են 20-ից ավելի նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություն և ստուգում. օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:Կան խնդիրներ կապված կրակմարիչների, էլեկտրական տնտեսության, հրշեջ ծորակների հետ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |