Սևանից ոռոգման համար 170 մլն խմ ջուր բաց կթողնվի![]() 11 ապրիլի 2018 - 18:24 AMT PanARMENIAN.Net - 2018-ին ոռոգման նպատակով Սևանա լճից 170 մլն խ/մ ծավալով ջրառ կիրականացվի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում: Հիմնավորման մեջ նշվում է, որ ընթացիկ տարում ոռոգման ջրի պահանջարկը կազմում է 482 մլն խմ: Ջրի այս պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից 156 մլն խմ, Ազատի ջրամբարից՝ 31 մլն խմ, Ապարանի ջրամբարից՝ 11,5 մլն խմ ջրաքանակներով: Նշվում է , որ արդյունքում գոյանում է 283,5 մլն խմ ջրի դեֆիցիտ, որից 170 միլիոն խմ-ն առաջարկվում է լրացնել Սևանի ջրի հաշվին: Սա Սևանա լճի մասին օրենքով նախատեսված ջրառի առավելագույն չափաքանակն է:Լճից բաց թողնվող ջուրն անհրաժեշտ է մոտ 39.000 հեկտար պայմանագրային ոռոգվելիք հողատարածքների ոռոգման համար: Դրանք գտնվում են Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի տակ: Վերջին 10 տարում Սևանա լիճը 3 անգամ բացասական հաշվեկշիռ է ունեցել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |