4 նախարար է վերանշանակվել

4 նախարար է վերանշանակվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

Մեկ այլ հրամանագրով Իգնատի Առաքելյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար:

Իրենց պաշտոններում վերանշանակվել են նաև արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագրերը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---