Ժամը 16:00-ի դրությամբ 93 քաղաքացի է բերման ենթարկվել

Ժամը 16:00-ի դրությամբ 93 քաղաքացի է բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունն ապրիլի 21-ի առավոտից բերման է ենթարկում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարներին Երևանի փողոցներից:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ոստիկանությունում, ժամը 16:00-ի դրությամբ բերման է ենթարկվել բողոքի ցույցի 93 մասնակից:

Նրանց տարել են ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ընդդիմությունը հերթական 9-րդ օրը բողոքի ցույցեր է անցկացնում։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց օրը Նորքի 5-րդ զանգվածից քայլարշավով։ Բազմամարդ երթն այժմ հասել են Ավան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---