ԱԱԾ․ Իրավիճակից օգտվել փորձողներին հակազդելու ենք ողջ գործիքակազմով22 ապրիլի 2018 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում այս օրերին ստեղծված իրավիճակից օգտվելու ակնկալիքներ ունեցող և հակաօրինական նպատակներ հետապնդող անձանց ու նրանց աջակիցների նկատմամբ ԱԱԾ-ն կիրառելու է օրենքով իրեն վերապահված հակազդման միջոցների ողջ գործիքակազմը։ Այս մասին է ասվում ծառայության տարածած մամուլի հաղորդագությունում։ ԱԱԾ գնահատականով, երկրում «անհանդուրժողականության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց և խմբավորումների կողմից շարունակվում է ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող նոր հանցագործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը»։ Հիշյալ անձինք և նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, նշվում է հաղորդագրությունում։ Ապրիլի 21-ին կառույցը հայտարարել էր, որ «Սասնա ծռերի» հետ կապված անձինք ահաբեկչություն են պատրաստել, 6 ձերբակալված կա: Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։ Դրան հաջողած երթի ընթացքում Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը բերման են ենթարկվել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |