Պեսկով. ՀՀ-ին օգնելու վերաբերյալ հիպոթետիկ դատողություններն անտեղի են![]() 23 ապրիլի 2018 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանին ներքաղաքական խնդիրների լուծման համար օգնելու վերաբերյալ հիպոթետիկ դատողությունները տեղին չեն: «Կրեմլի գծով ոչինչ ասել չեմ կարող: Դուք գիտեք, որ նախագահը վերջերս շփումներ է ունեցել, շնորհավորել է իր գործընկերներին ընտրվելու կապակցությամբ: Ուստի նման շփումներ բարձր մակարդակով եղել են, բայց ինչ-որ խորհրդակցություններ՝ չեմ կարող հստակ ասել»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե դիմել է արդյոք Երևանը Մոսկվային խորհրդակցությունների կամ օգնության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պատասխանելով այն հարցին, թե որ դեպքում է Մոսկվան պատրաստ միջամտել իրավիճակին՝ Պեսկովը հակադարձել է. «Ինչո՞ւ պետք է Մոսկվան միջամտի»: Պատասխանելով այն հարցին, թե ինչ կձեռնարկի Ռուսաստանը, եթե, օրինակ, Հայաստանը օգնություն խնդրի, նախագահի մամուլի քարտուղարն ասել է. «Հիպոթետիկ դատողություններն այստեղ անտեղի են»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |