Պեսկով. ՀՀ-ին օգնելու վերաբերյալ հիպոթետիկ դատողություններն անտեղի են

Պեսկով.  ՀՀ-ին օգնելու վերաբերյալ հիպոթետիկ դատողություններն անտեղի են

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանին ներքաղաքական խնդիրների լուծման համար օգնելու վերաբերյալ հիպոթետիկ դատողությունները տեղին չեն:

«Կրեմլի գծով ոչինչ ասել չեմ կարող: Դուք գիտեք, որ նախագահը վերջերս շփումներ է ունեցել, շնորհավորել է իր գործընկերներին ընտրվելու կապակցությամբ: Ուստի նման շփումներ բարձր մակարդակով եղել են, բայց ինչ-որ խորհրդակցություններ՝ չեմ կարող հստակ ասել»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե դիմել է արդյոք Երևանը Մոսկվային խորհրդակցությունների կամ օգնության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պատասխանելով այն հարցին, թե որ դեպքում է Մոսկվան պատրաստ միջամտել իրավիճակին՝ Պեսկովը հակադարձել է. «Ինչո՞ւ պետք է Մոսկվան միջամտի»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կձեռնարկի Ռուսաստանը, եթե, օրինակ, Հայաստանը օգնություն խնդրի, նախագահի մամուլի քարտուղարն ասել է. «Հիպոթետիկ դատողություններն այստեղ անտեղի են»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---