Մադրիդում Հայոց ցեղապանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցել![]() 25 ապրիլի 2018 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Մադրիդում տեղի են ունեցել Հայոց ցեղապանության 103-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնց շրջանակներում ապրիլի 22-ին Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու կողմից մատուցվել է պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատարագին իրենց մասնակցությունն են բերել Մադրիդում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Շնորհք աբեղա Սարգսյանը և Մադրիդում գործող «Վերածնունդ» եկեղեցական երգչախումը, որը պատարագի ընթացում կատարեց մի շարք հայկական շարականներ: Ապրիլի 23-ին տեղի է ունեցել նույն թեմայով դասախոսություն-քննարկում, որին ողջույնի խոսքով հանդես է եկել ԻԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, նա կարևորել է նման միջոցառումների անցկացումը՝ մարդկության դեմ կատարված հանցագործությունների ճանաչման և դատապարտման համատեքստում, շեշտեց նաև նման միջոցառումների տեղեկատվական կարևոր գործառույթը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ապրիլի 22-24-ը Մադրիդում այցելուների համար բաց է «Հայոց ցեղասպանությունն` արտասահմանյան մամուլի առաջին էջերին» ֆոտոցուցադրությունը, որի նյութերը տրամադրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Միջոցառումներին մասնակցում են մեծ թվով իսպանացիներ, թեմայով հետաքրքրվող հետազոտողներ, համալսարանական և ԶԼՄ շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառումները կազմակերպվել են Մադրիդի Հայ Տուն մշակութային միության, Մադրիդում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և ՀՀ դեսպանության համագործակցությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |