ԵՄ` ՀՀ-ում իրավիճակի մասին. Կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ երկխոսությունը![]() 30 ապրիլի 2018 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ու ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները քաղաքական իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին: Այս համատեքստում ծայրահեղ կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին: «Շարունակում է կարևոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և հավաքների և ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն»,- նշված է հայտարարության մեջ: Մայիսի 1-ին խորհրդարանում տեղի կունենան վարչապետի ընտրությունները։ Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։ ՀՀԿ-ն խոստացել է, որ մեկ թեկնածու լինելու դեպքում չի խանգարելու ընտրության պրոցոսին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |