Փաշինյան. Երբ Բաքուն սպառնում է հայկական պետականությանը, ԼՂ հարցում փոխզիջման մասին խոսելը տարօրինակ է![]() 1 մայիսի 2018 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը ԼՂ հարցում փոխզիջման մասին խոսելն այդ մթնոլորտում տարօրինակ է: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ ՓաշինյաննԱԺ-ում հատուկ նիստում պատասխանելով ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանի հարցին ԼՂ կարգավորման մասին: Հարցը հետևյալն էր. «Ինչպե՞ս եք տեսնում փոխզիջում ասվածն ու ինչ եք տեսնում դրա տակ, եթե մտադիր եք ներկայացնել երկիրը բանակցային գործընթացում»: «Այս պայմաններում մենք կարող ենք խոսել միայն սեփական պետության ու երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին: Դա կարող է լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ճանաչել ԼՂ ժողովորդի ինքնորոշման իրավունքը: Դրանից հրաժարվելը որևէ տեղ չի թողնում խոսել փոխզիջման մասին»,-ասել է Փաշինյանը: Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետա այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չի հայտնել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |