Փաշինյան. Երբ Բաքուն սպառնում է հայկական պետականությանը, ԼՂ հարցում փոխզիջման մասին խոսելը տարօրինակ է

Փաշինյան. Երբ Բաքուն սպառնում է հայկական պետականությանը, ԼՂ հարցում փոխզիջման մասին խոսելը տարօրինակ է

PanARMENIAN.Net - Երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը ԼՂ հարցում փոխզիջման մասին խոսելն այդ մթնոլորտում տարօրինակ է: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ ՓաշինյաննԱԺ-ում հատուկ նիստում պատասխանելով ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանի հարցին ԼՂ կարգավորման մասին:

Հարցը հետևյալն էր. «Ինչպե՞ս եք տեսնում փոխզիջում ասվածն ու ինչ եք տեսնում դրա տակ, եթե մտադիր եք ներկայացնել երկիրը բանակցային գործընթացում»:

«Այս պայմաններում մենք կարող ենք խոսել միայն սեփական պետության ու երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին: Դա կարող է լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ճանաչել ԼՂ ժողովորդի ինքնորոշման իրավունքը: Դրանից հրաժարվելը որևէ տեղ չի թողնում խոսել փոխզիջման մասին»,-ասել է Փաշինյանը:

Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետա այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չի հայտնել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---