ՀՀ ՊՆ. Պետք է ապահովել զինպետհամարանիշներով մեքենաների տեղաշարժերը

ՀՀ ՊՆ. Պետք է ապահովել զինպետհամարանիշներով մեքենաների   տեղաշարժերը

PanARMENIAN.Net - Երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ, ելնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ ՊՆ-ն և Զինված ուժերը շարունակում են 24 ժամյա ռեժիմում լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և ապահովել երկրի պաշտպանությունը:

«Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժը հանրապետության ողջ տարածքում: Այդ տեղաշարժերը պետք է լինեն առանց որևէ խոչընդոտի, անարգել և ճիշտ ժամանակին», ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 2-ին Հայաստանում նոր թափով վերսկսվել են բողոքի ակցիաները երկրի իշխանությունների դեմ: Երևանի ժամանակով 8:15-ից հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց արգելափակելով երթևեկությունը երկրի տարբեր քաղաքներու, ինչպես նաև մայրուղիները:

Մեկ ժամվա ընթացքում գրեթե ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Երևանում, փակ են մայրուղիները: Ցուցարարներին հաջողվել է նաև փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---