Թևան Պողոսյանը՝ ՀՀ նախագահի խորհրդական

Թևան Պողոսյանը՝ ՀՀ նախագահի խորհրդական

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը:

Պողոսյանը կաշխատի հասարակական հիմունքներով:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Թևան Պողոսյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով», - ասված է հրամանագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---