Սերժ Թանկյանը մտադիր չէ համերգ տալ Հայաստանում

Սերժ Թանկյանը մտադիր չէ համերգ տալ Հայաստանում

PanARMENIAN.Net - System of A Down խմբի մեներգիչ և երգահան Սերժ Թանկյանը, որը մայիսի 7-ի երեկոյան ժամանում է Երևան, մտադիր չէ համերգ տալ Հայաստանում: Այդ մասին երաժիշտը գրել է իր Instagram-ում:

«Համերգ չի լինելու: Չգիտեմ, ով է դա հորինել»,-գրել է Թանկյանը:

Նա Երևան է ժամանելու տեղական ժամանակով 20:05-ին, իսկ 21:00-ին նախատեսված է նրա ելույթը Հանրապետության Հրապարակում, որտեղ երաժշտի հազարավոր երկրպագուներ կդիմավորեն նրան և ընդդիմադիր պատգամավոր, համաժողովրդական շարժման առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Մայիսի 2-ին Թանկյանը խոստացել էր մոտ ժամանակներս գալ Հայաստան ու միանալ իշխանության հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ցուցարարներին։«Շատ տխուր եմ, որ ցայսօր չեմ կարողացել անձամբ միանալ ձեզ սարսափելի վիրուսի պատճառով, սակայն ուշադիր հետևում էի ու մեկնաբանում, երբ զգում էի, որ դա կարող է փոխել իրավիճակը։ Խոստանում եմ շուտով լինել այդտեղ։ Անարդարության բազմաթիվ տարիներից հետո մենք հաղթեցինք այս մարտում։ Մեր երկրի ներկան ու ապագան կախված է ձեր խաղաղ ակցիաներից», - նշել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---