Գերմանիան այսուհետ ճանաչում է ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ատեստատները![]() 8 մայիսի 2018 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում հաստատվել և ուժի մեջ է մտել ՀՀ միջնակարգ դպրոցի 12-ամյա դպրոցական կրթության ատեստատների գնահատման և ճանաչելու մասին որոշումը: Այդ մասին հայտնել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: ՀՀ «Միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատ»-ների գնահատման և ճանաչելու մասին որոշումը ներկայացրել էր Գերմանիայի լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովի մասնագիտական խորհուրդը: Որոշման համաձայն 2018-ից ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներ ստացած շրջանավարտներն անմիջապես կարող են դիմել Գերմանիայում բուհ ընդունվելու համար՝ բոլոր մասնագիտություններով։ Մասնագիտական ուղղվածություն ունեցող դպրոցների շրջանավարտներն իրենց 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներով հնարավորություն ունեն ուղիղ դիմել գերանական բուհեր՝ մասնագիտական ուղղվածությամբ ֆակուլտետներ։ Այս կանոները գործում են 2018/2019թթ․ ձմեռային կիսամյակից սկսված /համապատասխանաբար գերմանական բուհեր դիմելու ժամկետները հաշվի առնլով/։ Որոշումը տեղադրված է ԳԴՀ լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների Համաժողովի արտասահմանյան կրթական վկայագրերի ճանաչման տեղեկատվական համակարգի՝ www.anabin.kmk.org պաշտոնական կայքէջում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |