Վարչապետին զեկուցել են պետբյուջեի եկամուտների և ծախսերի ընթացքի մասին

Վարչապետին զեկուցել են պետբյուջեի եկամուտների և ծախսերի ընթացքի մասին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին:

Պաշտոնյաները զեկուցել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքն ու 2018-ի առաջին 4 ամսվա ցուցանիշները:

Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը և պատասխանատուներին խնդրել մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը շարունակել ջանքերն այդ ուղղությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---