Ուկրաինայում վերահուղարկավորել են 1943-ին զոհված հայ զինվորի աճյունը

Ուկրաինայում վերահուղարկավորել են 1943-ին զոհված հայ զինվորի աճյունը

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին Ուկրաինայի Զապորոժյեի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչները վերահուղարկավորել են 1943-ին շրջանի ազատագրման համար մղած մարտերում հերոսաբար զոհված հայ զինվոր Դավիթ Տեր-Պողոսյանի աճյունը: Այդ մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Ավելի քան մեկ տարի առաջ Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ սերտ գործակցությամբ զինվորի հարազատների ակտիվ որոնումներ էր սկսել, սակայն ապարդյուն:

«Ներիր, եթե չվերադառնամ... »,-սրանք են եղել զինվորի վերջին խոսքերը, պահպանվել է նրա նամակը: Իսկ մենք ասում ենք. Ներիր Դավիթ ջան, որ չկարողացանք գտնել քո հարազատներին, բայց, իմացիր, որ աշխարհի բոլոր հայերը քո հարազատներն են և աղոթում են քո հոգու համար: Թող հոգիդ խաղաղվի»,-ասել է արարողության ժամանակ Դոնեցկի շրջանում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մարգարյանը:

Ազատագրված Կիևի պարետը Մեծ Հայրենականի ժամանակ եղել է գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը:

2017-ին Չեչնիայի Նաուրի շրջանում հուղարկավորել են այդ վայրերում 1942թ. զոհված խորհրդային զինվորների ու սպաների աճյունը, որոնց թվում 15 հայ զինծառայող կար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---