Փաշինյանը ՀՀ է հրավիրել հայտնի տնտեսագետ Աճեմօղլուին

Փաշինյանը ՀՀ է հրավիրել հայտնի տնտեսագետ Աճեմօղլուին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրել հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին: Այդ մասին Փաշինյանը հայտռնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունել է Հայաստան այցելելու իմ հրավերը»,-ասվում է գրառման մեջ:

Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում:

Աճեմօղլուն հայտնի է որպես մեծ ճանաչում ստացած Why Nations Fail: The Origins of Power, Prosperity, and Poverty գրքի համահեղինակ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---