Մայիսի 15-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա

Մայիսի 15-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` մայիսի 14-17-ը, 19-ին շրջանների զգալի մասում, 18-ին հյուսիսային շրջաններում, հատկապես կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 15-18-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում`մայիսի 14-17-ը, 19-ին՝ օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---