Փաշինյանն ու Սարգյսանը Սոչիում քննարկել են գործակցությունը ԵՏՄ շրջանակում

Փաշինյանն ու Սարգյսանը Սոչիում քննարկել են գործակցությունը ԵՏՄ շրջանակում

PanARMENIAN.Net - Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին: Զրուցակիցները քննարկել են ԵՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև ԵՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ունեցող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-մոլդովականհարաբերությունների մակարդակը և կարևորել հետագա զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը:

Սոչիում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---