Ավարտական և միասնական քննությունները հետաձգվել են16 մայիսի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում և ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը: Մասնավորապես, փոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված օրերը: Քննությունների համար սահմանվել է հետևյալ ժամանակացույցը՝ 12-րդ դասարան «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-13.06.2018թ «Մաթեմատիկա» /գրավոր/- 20.06.2018թ. «Հայոց պատմություն» /գրավոր/-26.06.2018թ. «Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք): 9-րդ դասարան «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-11.06.2018թ. «Գրականություն» /բանավոր/-14.06.2018թ. «Մաթեմատիկա» /գրավոր/-17.06.2018թ. «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) /բանավոր/-21.06.2018թ. «Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/-25.06.2018թ. «Հայոց պատմություն» /բանավոր/-28.06.2018թ. «Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-քննաշրջանի ընթացքում 4-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը չեն փոխվել. «Մայրենի» /գրավոր/-02.06.2018թ. «Մաթեմատիկա» /գրավոր/-05.06.2018թ. 2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ից: «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»-08.06.2018թ. «Հայոց լեզու և գրականություն»-12.06.2018թ. «Ֆիզիկա»- 15.06.2018թ. «Օտար լեզու»-19.06.2018թ. «Մաթեմատիկա»-22.06.2018թ. «Հայոց պատմություն», «Քիմիա» -25.06.2018թ. «Ռուսաց լեզու»-27.06.2018թ. Քննության օրերի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում հնարավորություն չեն ունեցել լիարժեք պատրաստվել ավարտական և միասնական քննություններին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |