Սփյուռքի փոխնախարարն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն

Սփյուռքի փոխնախարարն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այդ մասին հայտնել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում:

Իսկ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը նշանակվել է նախարարի խորհրդական:

«Իմ կողմից առաջին նշանակումը. թուրքագետ, «Եփրատ» մերձավորարևելյան ուսումնասիրություններիր կենտրոնի տնօրեն, Թուրքագիտական պորտալի հիմնադիր, հայտնի թուրքագետ Գևորգ Պետրոսյանն այլևս իմ խորհրդականն է (հասարակական հիմունքներով)»,- գրել է նախարարը:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ 2 տարբեր բաժինների մի քանի աշխատակիցներից ձևավորվել է օպերատիվ խումբ, որի հիմնական գործառույթն է՝ իրականացնել մամուլում և սոցիալական ցանցերում սփյուռքի նախարարության վերջին շրջանի գործունեության վերաբերյալ առողջ` թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքների մոնիտորինգ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---