ՄՊԾ. Բլոգեր Կալյուսկին ՀՀ-ից ապաստան է հայցել, բայց դեռ չի ստացել24 մայիսի 2018 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Սալման Սևեր անունով հայտնի ուկրաինացի բլոգեր Բոգդան Կալյուսկին ապաստան է հայցել Հայաստանում, սակայն ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Այս մասին PanARMENIAN.Net – ին հայտնեց ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա հերքեց ադրբեջանական մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել բլոգերին: «Կալյուսկուն ապաստանի տրամադրման վարչական վարույթն ընդունվել է, սակայն որոշում դեռ չկա», - մասնավորապես նշեց Եգանյանը: Ավելի վաղ, 2018 թվականի մարտի 30-ին Ուկրաինայի քաղաքացի, հակառուսական հայացքներով հայտնի Բոգդան Արկադիի Կալյուսկին (ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) ձերբակալվեր էր Հայաստանում: Մարտի 31-ին ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Տ. Ենոքյանի կողմից նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթերի կեղծում և պետական սահմանի ապօրինի հատում) և մեղադրանք առաջադրվել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |