ՀՀ-ն շաքարային դիաբետի դեմ ավելի մատչելի գնով դեղ կգնի. Կտնտեսվի 154 մլն դրամ

ՀՀ-ն շաքարային դիաբետի դեմ ավելի մատչելի գնով դեղ կգնի. Կտնտեսվի 154 մլն դրամ

PanARMENIAN.Net - ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպությունը Հայաստանին շաքարային դիաբետի դեմ «Դիաբետոն» դեղամիջոցի մեկ տուփը նախկին €0,06-ի փոխարեն կմատակարարի €0,04-ով: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 24-ի նիստում:

Արդեն ուժը կորցրած որոշումով մատակարարի կողմից պետք է տրամադրվեր 11,385 մլն դեղահաբ, որի գումարը կազմում էր ավելի քան 478,1 մլն դրամ, իսկ որոշման փոփոխության դեպքում կմատակարարվի 12,650 մլն դեղահաբ, գումարը կկազմի մոտ 376,3դրամ: Այսինքն՝ կտնտեսվի 154 մլն դրամ:

Նշվում է նաև, որ որպես մարդասիրական օգնություն ֆրանսիական կազմակերպությունը տարվա պահանջարկի 10%-ը ՀՀ առողջապահության նախարարությանը կտրամադրի անվճար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---