Լիտվայի Սեյմասը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լիտվայի Սեյմասը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ 89 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այդ մասին հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Twitter-ի միկրոբլոգում:

«էստոնիայից և Լատվիայից հետո Լիտվան ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ վավերացնում է այս պատմական համաձայնագիրը»,-ասվում է դեսպանի գրառման մեջ։

Ավելի վաղ Լիտվայի կառավարությունն էր հավանություն տվել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---