Նպաստներ՝ նպաստառու չհանդիսացողներին. 33 մլն դրամի խախտումներ սոց.աջակցության կենտրոններում

Նպաստներ՝  նպաստառու չհանդիսացողներին. 33 մլն դրամի խախտումներ սոց.աջակցության կենտրոններում

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը մոտ 33,3 մլն դրամի խախտումներ է արձանագրել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների գործունեության ոլորտում: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Նշվում է, որ Արարատի և Արմավիրի մարզերի թվով 7 սոցիալական աջակցության տարածքային մարմինի գործունեության նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 178 դեպքով տարբեր բնույթի խախտումներ. նպաստներ են վճարվել անձանց, որոնք տվյալ պահի դրությամբ նպաստառու չեն հանդիսացել:

«Մի շարք խախտումներ և բացթողումներ արձանագրվել են սոցիալական աջակցության խորհուրդների անդամների գործունեության վերաբերյալ, ինչի արդյունքում ևս առաջացել են վնասներ: Վերոնշյալ դեպքերի ու խախտումների վերաբերյալ նյութերը ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը, արձանագրված խախտումների հանգամանքները, այդ թվում հնարավոր հափշտակության դեպքերը պարզելու, իրենց պարտականությունների մեջ հնարավոր թերացում կամ չարաշահում թույլ տված պաշտոնատար անձանց շրջանակը որոշելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով», - նշվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---