Նախարար. Իրանական գազը սահմանին $15-ով թանկ է ռուսականից![]() 25 մայիսի 2018 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Իրանական գազը սահմանին ռուսականից թանկ է: Այդ մասին հայտարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը Մեծամորի ատոմակայանում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Իրանական գազը սահմանին վերջին տվյալներով առաջարկվել է 165 դոլարով 1000 խմ դիմաց, իսկ ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով և նաև ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից կան 27-28 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, ինչն ավելի է էժանացնում ռուսական գազն իրանականի համեմատ», - ներկայացրել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։ Այն դիտարկմանը, թե սահմանին ռուսական գազը 150 դոլար է, բայց բնակարաններում մարդիկ ավելի են վճարում, նախարարը հրաժարվել է արձագանքել՝ ասելով, որ այս պահին այդ հարցի պատասխանն ինքը չունի։ Այդուհանդերձ, ըստ նախարարի, իրանական կողմի հետ բանակցությունները շարունակվելու են։ Նախարարը նաև ասել է, որ փորձելու են էժան գազի այլ աղբյուրներ ևս փնտրել։ Հայաստան-Իրան գազատարը շահագործման է հանձնվել 2007 թվականին։ Գազատարով մատակարարվող իրանական գազը օգտագործվում է Երևանի ՋԷԿ-ի և քիչ ծավալներով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար։ Արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը արտահանվում է Իրան, մյուս մասը մնում է Հայաստանում։ Գազատարի տարողունակությունն օգտագործվում է 20%-ով։ Կողմերի միջև կա պայմանավորվածություն՝ Հայաստանը Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա է մատակարարում։ Հայաստան մատակարարվող իրանական գազի ընդհանուր ծավալը տարեկան մոտ 400 միլիոն խորանարդ մետր է կազմում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |