Արմեն Սարգսյանը մասնավոր հանդիպում է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ

Արմեն Սարգսյանը մասնավոր հանդիպում է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր հանդիպում է ունեցել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Այդ մասին ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Արմեն Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին երկար տարիների ընկերներ են և ունեն ջերմ, բարեկամական հարաբերություններ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։

ՀՀ նախագահը մասնակցում է Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---