Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին նոր էլեկտրագնացք կսպասարկի

Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին նոր էլեկտրագնացք կսպասարկի

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ից Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին կսպասարկի նոր էլեկտրագնացք, որն ամբողջ ամառվա ընթացքում կաշխատի ամեն օր: Այդ մասին հայտնել է «Վրացական երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքը:

Երևանից գնացքը կշարժվի ժամը 15:30-ին և Բաթումի կհասնի հաջորդ օրը ժամը 07:10-ին: Բաթումից հակառակ ուղղությամբ գնացքը կշարժվի 15:40 և Երևանում կլինի հաջորդ օրը ժամը 07:25-ին: Գնացքն այսուհետ կկայանի նաև Սամտրեդիա կայարանում:

Տոմսի արժեքն ընկերությունը չի հրապարակել՝ նշելով, որ այն կախված կլինի նախընտրած վագոնից: Նշվում է նաև, որ ուղևորների հոսքի ավելացման դեպքում գնացքի վագոնների թիվը կավելացվի, հայտնում է georgianreport.info-ն:

Մինչ այդ երթուղին սպասարկում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Արմենիա» ֆիրմային գնացքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---