Վարչապետը հանձրարարել է բանակից խուսափած երիտասարդներին չհետախուզել, եթե վերադառնան ՀՀ և ծառայեն 1 հունիսի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների՝ կամավոր հայրենիք վերադառնալու և ժամկետային զինծառայության անցնելու պատրաստակամություն հայտնելու դեպքում նրանց նկատմամբ հետախուզում չիրականացնելու հարցին: Դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք Հայաստանի օդանավակայաններում ստեղծված են անհրաժեշտ պայմանները՝ այդպիսի երիտասարդների վերդարձի դեպքում խնդիրներից խուսափելու համար: Ի պատասխան, Օսիպյանն ասել է, որ այդ երիտասարդները հետախուզման մեջ են գտնվում, և նրանց՝ ՀՀ գալուն պես, գործող պայմաններով, նյութեր են պատրաստվում: Փաշինյանն էլ ասել է, որ ՀՀ-ի կողմից հետախուզման մեջ գտնվողների 80%-ը ժամկետային զինծառայությունից խուսափածներն են: «Ես նկատի ունեմ հետևյալը, երիտասարդը եկավ, արձանագրվեց, որ նա հետախուզության մեջ է, դրանից հետո նա պարտավորագիր է ստորագրում, որ կոնկրետ ժամկետում կներկայանա զինվորական կոմիսարիատ, մենք դա արձանագրում ենք, և այդ երիտասարդը գնում է իր տուն, իսկ հետո կատարելու իր պարտականությունը: Եթե չի կատարում, այդ դեպքում իրավական ընթացկարգերի կդիմենք», - ասել է Փաշինյանը: Օսիպյանն էլ ասել է, որ ոստիկանությունը կստեղծի համապատասխան պայամանները, և յուրքանչյուրին անհատական մոտեցում կցուցաբերվի: Փաշինյանն ասել է նաև, որ այդպիսի պատրաստակամություն հայտնած երիտասարդների մեջ կգտնվեն արտերկրում որակյալ կրթություն ստացած և մասնագիտական բարձր հմտություններ ունեցող երիտասարդներ: Նա հարցրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, թե հնարավոր է արդյոք այդպիսի երիտասարդներին ներգրավել ՀՀ ԶՈւ ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներում: Ի պատասխան, Տոնոյանն ասել է, որ կան գիտական ստորաբաժանումներ, և բանակ զորակոչված շնորհալի երիտասարդների դեպքում գործելու են հատուկ կարգավորումներ: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել էր արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիք և մեկնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |